Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բրիտանիայի բանկերը կպարզեն ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ իրենց կապը

Բրիտանիայի բանկերը կպարզեն ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ իրենց կապը
01.06.2015 | 11:53

Բրիտանական բանկերը սկսել են ներքին հետաքննություն՝ պարզելու՝ ներառվա՞ծ եղել են ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի մեջ: Barclays և Standard Chartered և HSBC բանկերը օրեր առաջ հիշատակվել էին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքների գործերով: Շվեյցարական դատախազությունը կհարցաքննի ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ՝ 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրների ընտրության գործով։ 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը ստացել է Ռուսաստանը, 2022-ինը՝ Կատարը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարցաքննության պետք է կանչվի նաև ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն։ Սակայն հարցազրույցներից մեկում Մուտկոն հայտարարել է, որ առայժմ իրեն չեն դիմել։ Գործակալությունը հայտնում է, որ Պլատինին և Բլատերը հարցաքննվելու են վերջինը, բնակվում են Շվեյցարիայում և կարող են հանդիպել դատախազներին ցանկացած ժամանակ։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ